Հաջողության նոտա

Ճարտարագիտությունից՝ բիզնես․ գործարար Հասմիկ Եզակյանի «Հաջողության նոտան»

Տեխնիկական գիտությունների թեկնածու Հասմիկ Եզակյանը, գերազանցությամբ ավարտելով ՀՊՃՀ-ի մագիստրատուրան, սկսել է դասախոսել ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում ամբիոնում:

Նա 13 գիտական հոդվածի համահեղինակ է և 3 հոդվածի հեղինակ, ունի արտոնագիր գիտական աշխատության թեմայով: Որպես ճարտարագետ 16 տարի աշխատելով շինարարական ընկերություններից մեկում՝ նա պահել է կապը հարազատ բուհի հետ՝ հանդիսանալով մետալուրգիայի բազային լաբորատորիայի ավագ գիտաշխատող:

Տեսակով նպատակասլաց, դժվարությունների առաջ չընկրկող Հասմիկը հաջողել է նաև բիզնեսում՝ հայկական շուկա ներմուծելով միջազգային ապրանքանիշերից մեկը, դառնալով հայաստանյան մասնաճյուղի ղեկավարը:

Back to top button