Պոեզիա

Վաղամեռիկ բանաստեղծ, բեմադրիչ, երգահան Էդգար Էլբակյան կրտսերի ստեղծագործություններից․ «Պոեզիա»

Էդգար Էլբակյան կրտսերը մահացել է 2000 թվականի օգոստոսի 13-ին՝ ընդամենը 18 տարեկան հասակում։ Էդգարի կյանքի մի առանձին ու հատկանշական մասն է կազմել գրականությունը։ Ընկերներն ու ծանոթները պնդում են, որ Էդգարը գրում էր ամենուր` թղթերի ու անգամ լուցկու տուփերի վրա։

Ընդհանուր թվով Էդգարը հեղինակել է շուրջ հարյուր բանաստեղծություններ, թատերգություններ, պոեմներ, պատմվածքներ և երգեր, սակայն նրա կենդանության օրոք այդ ամենը հասանելի է եղել միայն ընկերական ու ընտանեկան շրջանակներին ու միայն նրա մահից երկու տարի անց՝ 2002 թվականին լույս է տեսել Էդգար Էլբակյան կրտսերի «Գծից այն կողմ» ստեղծագործությունների ժողովածուն։

Back to top button