Հատուկ նախագիծ

Բագարան չիր, Բագարան-թանգարան, Սերոբ անունով ռոբոտ. գնացե՛ք սահման զարմանալու․ «Հատուկ նախագիծ»

Դասավանդիր Հայաստան ծրագրով մի խումբ մարդիկ, որոնք հետաքրքրված են կրթությամբ, գնացել են Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան գյուղ: Ծրագիրն այստեղ ունի մաթեմատիկայի ուսուցչուհի՝ ընկեր Վանուհին, որը դպրոցի մյուս ուսուցիչների ու տնօրենի հետ համախմբում է աշակերտներին՝ հանուն համայնքի զարգացման և հանուն կրթության:

Աշակերտները հիմնել են Բագարան չիր արտադրությունը, որով արդեն շրջել են Հայաստանի տարբեր համայնքներով, մասնակցել ցուցահանդես-վաճառքների ու այս տարի պատրաստվում են ընդլայնել բիզնեսը, որից ստացված եկամուտը ներդնում են դպրոցի զարգացման մեջ:

Արմաթ լաբորատորիայի մասնաճյուղում էլ, որ գործում է դպրոցում, ստեղծում են ռոբոտներ, որոնցից մեկը՝ Սերոբը, արդեն հասցրել է մրցանակներ ստանալ: Մի գյուղում, որտեղ չկա ջուր ու գազ, կան լիքը պայծառ երեխաներ, որոնք ինչ էլ լինի, չեն գնալու գյուղից, իսկ եթե գնան, ապա միայն լավ կրթություն ստանալու, գյուղի շենացման համար աշխատելու նպատակով:

Back to top button