Կյանքին ասել այո՛

Արվեստի միջոցով եմ փորձում հանգստանալ․ Էրիկ Գրիգորյան․ «Կյանքին ասել այո՛»

44-օրյա պատերազմի մասնակից Էրիկ Գրիգորյանը ծնվել է 2000 թվականի հունիսի 9-ին Ստեփանակերտում, բայց ամբողջ մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Շուշիում, խաղացել Կանաչ ժամի բակում, երազել Շուշիի բարձունքում։ Զորակոչվել է 2019-ի հունվարի 21-ին, ծառայել է Մատաղիսում։ Հոկտեմբերի 24-ին կասետային ռումբի հարվածից ծանր վիրավորվել է՝ կորցնելով ոտքը։

Վնասվել են թոքերը, կոտրվել են կողոսկրերը, մարմնի մեջ հարյուրից ավելի բեկոր կա։ Պատերազմի մասին Էրիկը խոսել չի սիրում, իսկ պատերազմի վերքերը փորձում է հաղթահարել արվեստով։ Հունիսի 9-ին Երեւանի Պուշկինի 4 հասցեում գտնվող «Արտ Կվարտալ» ցուցասրահում բացվեց Էրիկի առաջին ցուցահանդեսը։ «Կուճիր հույզեր» խորագրով ցուցահանդեսում Շուշիից բերված քարերի վրա հեղինակի խտացված հույզերով հիսունից ավելի բրոնզե մանրաքանդակներն են:

Back to top button