Ժամանակի վկան

«301»-ը՝ քրիստոնեության ընդունումից մինչև լրատվական նոր հարթակ․ «Ժամանակի վկան»

Մասնագիտությամբ լրագրողներ չլինելով՝ երկու երիտասարդները, որոնք հանրային ժամանակակից պահանջով պայմանավորված նախաձեռնել ու հիմնել են նոր լրատվական հարթակ՝ «301», պատմում են իրենց փորձառության մասին։

Նրանցից մեկը՝ Սարո Փափարյանը ԱՄՆ-ից տեղափոխվել և բնակվում է այժմ Երևանում, իսկ Դավիթ Բեգլարյանը ծնվել և մեծացել է Հայաստանում։ Նրանք կներկայացնեն իրենց կրթական և աշխատանքային հետաքրքրությունները, կպատմեն, թե ինչպես ծնվեց նոր լրատվական առցանց հարթակի ստեղծման գաղափարը, նաև կբարձրաձայնեն այն խնդիրները, որոնց առնչվում են։

19-րդ դարավերջին Արևմտյան Հայաստանում արյունոտ սուլթան Աբդուլ Համիդի կազմակերպած հայկական ջարդերի հետևանքով Փափարյան ընտանիքի հիմնադիր մեծ հայրը հաստատվեց ԱՄՆ-ում։
Հայաստան այցելությունը որոշիչ եղավ Սարոյի հետագա որոշումների համար։

Սարոն աշխատանքում համատեղեց սոցոլոգիայի և երաժշտության ոլորտների գիտելիքները՝ լրատվության նկատմամբ մեծ հետաքրքրության հետ։

Իսկ ի՞նչը Սարոյի համար ազդակ հանդիսացավ «301» լրատվական հարթակի ստեղծման համար։

Հայաստանում լրատվությունը գրեթե մենաշնորհային դիրքերում է։ Այն սպասարկում է որոշակի՝ իշխանական և ոչ իշխանական խմբերի շահերը։ Արժանահավատ տեղեկատվություն ստանալու համար մեծ ջանքեր են անհրաժեշտ ամբողջ դաշտը ուսումնասիրելու և ճշմարտության հատիկները վեր հանելու համար։

Այլընտրանքային լրատվական հարթակներն անհրաժեշտություն են, որպեսզի կոտրվի արհեստական բևեռացումը։ Դրան օգնության են հասնում նորաստեղծ կայքերը, առցանց մեդիա հարթակները, նույնիսկ անհատ օգտատերերը, որոնցից յուրաքանչյուրը մեր օրերում վերածվում է լրատվության աղբյուրի։ Համացանցն այդ առումով նպաստում է տեղեկատվություն ստանալու ազատ իրացմանը։

Թե ինչպե՞ս առաջացավ «301» լրատվական հարթակի գաղափարը, պատմում է համահիմնադիր Դավիթ Բեգլարյանը։

Իսկ ինչո՞վ էր պայմանավորված անվան ընտրությունը, մանրամասնում է Սարոն։

«301» լրատվական հարթակը անգլերենով գործունեությունն սկսեց Թվիթեր սոցիալական ցանցում։ Այն այսօր արդեն հարյուր հազարավոր հետևորդներ ունի։

Հետաքրքրվեցի, թե ինչպե՞ս են ընտրում լուրերը հաղորդելու համար, ի՞նչ սկզբունքով։

Իսկ ինչու՞ պետք է ընթերցողները կամ ունկնդիրները վստահեն հենց «301» լրատվականին, ի՞նչ է առաջարկում համեմատաբար նորաստեղծ լրատվական հարթակը, որ չեն տրամադրում այլ լրատվականները։

«301» լրատվական հարթակը նաև տեսանյութեր է պատրաստում հայոց պատմության տարբեր դեպքերի ու դեմքերի վերաբերյալ, փորձելով ոչ միայն լրացնել համացանցում եղած թեմատիկ բացը, այլև, այդպիսով, հետաքրքրվողներին առաջարկում է հարստացնել իրենց գիտելիքները նաև այս ձևաչափով։

Back to top button