ԿարևորՔաղաքական

ԱԺ նիստի օրակարգում Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից հեռացնելու հարցն է

ՀՀ ազգային ժողովում ընթանում է արտահերթ նիստը: Նիստը հրավիրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ:

Օրակարգում են «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ, նույն խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին` Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագծերը: Որոշումը կընդունվի փակ գաղտնի քվեարկությամբ, այն կմեկնարկի 11։30–ին։

Նիստը ուղեկցվում է ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայով։

Back to top button