ՍպորտՍտարտափ Հայաստան

Երեք հայ ըմբիշ՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակչում

Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել ազատ ոճայինները: 57 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը կիսաեզրափակչում 10-0 հաշվով առավելության է հասել Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ, 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը 12-2 հաշվով հաղթել է հունգարացի ըմբիշին, իսկ Մուշեղ Մկրտչյանը 3-1 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և կպայքարի ոսկե մեդալի համար:

Ի դեպ, մեր երեք ըմբիշներն էլ կիսաեզրափակիչ էին դուրս եկել բացարձակ հաղթանակներ տանելով՝ ոչ մի միավոր չտալով մրցակիցներին:

Back to top button