ԿարևորՀասարակություն

Անգելա Մերկելը կգլխավորի Գյուլբենկյանի անվան Մարդասիրության մրցանակի ժյուրին

Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի կողմից տարեկան 1 մլն եվրո արժողությամբ մրցանակի ժյուրիի հաջորդ նախագահը կլինի Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը։

2021 թվականի դեկտեմբերին կանցլերի պաշտոնից հեռանալուց հետո սա առաջին պաշտոնն է, որ Մերկելը համաձայնել է ստանձնել:

Անգելա Մերկելը կփոխարինի  Խորխե Սամպայոյին, որը գլխավորել է ժյուրին մրցանակի հիմնումից ի վեր:

Գյուլբենկյանի անվան մարդասիրութական մրցանակը սահմանվել է հիմնադրամի կողմից՝ նպատակ ունենալով խրախուսել մարդկանց, խմբերի կամ կազմակերպությունների, որոնք աչքի են ընկել կլիմայական ճգնաժամի դեմ պայքարում։

Մրցանակն առաջին անգամ 2020 թվականին շնորհվել է երիտասարդ շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգին, որը որոշել է գումարը հատկացնել  բնապահպանական և հումանիտար տարբեր նախագծերի:

Back to top button