
Այնճարի հայ համայնքը ձևավորվել է 1939-ին, երբ Թուրքիային է կցվում Ալեքսանդրետի սանջակը։ Այստեղ կենտրոնանում են ցեղասպանությունից փրկված մուսալեռցիներն ու նրանց ժառանգները՝ հիմնելով համայնքային զանազան կառույցներ։
Նրանք զբաղվում են գյուղատնտեսությամբ, ինչպես նաև ակտիվ են այդ երկրի հասարակական-քաղաքական կյանքում։ Ջիբեյլում հաստատվում են հայ որբերը։
Ընդհանրապես Լիբանանում 1920-ականներին գործել է 10 որբանոց, որոնցում ապաստանել էին ավելի քան 7000 ծնողազուրկ հայ երեխաներ։ Այդ որբանոցների թվում էին Ամերկոմի որբախնամ և միսիոներների բացած «Թռչնոց բույն» կոչվող հաստատությունները։
Տարագիրներից շատերն էլ ապրում էին վրանային ավաններում ու գաղթակայաններում, որտեղ նրանց սովորեցնում էին տարբեր արհեստներ և մասնագիտություններ։
Թեմային է անդրադառնում քաղաքագետ, սփյուռքագետ Վահրամ Հովյանը։ «Ցեղասպանությունը և արևմտահայության սփռման աշխարհագրությունը»՝ մաս 10-րդ։