

Նա ամբողջ գիտակցական կյանքը նվիրում էր հայ բեմին, և մասնավորապես խոսքարվեստին՝ ասմունքին: Սիրված ու միշտ սպասված ժողովրդական արտիստը, նույնիսկ, տարիքն առած ու քիչ տկար վիճակում, դարձյալ բեմում էր, իր սիրելի հանդիսատեսի կողքին՝ առանց տրտնջալու, պարզ ու անկեղծ:
Սիլվա Կապուտիկյանը կարծում էր, որ նրա գերող ու ներշնչող ձայնի մեջ՝ ամբողջ Հայաստանն է խոսում։