Դպրություն

Համաժողովները՝ հնարավորությունների նոր հարթակ հայ ուսանողների համար․ «Դպրություն»

Հայաստանյան բուհերից ընտրված 10 ուսանողներ Օրենբուրգ քաղաքում մասնակցել են «Евразия Global» երիտասարդական միջազգային 7-րդ ֆորումին, որը կազմակերպվել էր Ռուսաստանի Դաշնության Երիտասարդության հարցերով դաշնային գործակալության և Օրենբուրգի մարզի կառավարության աջակցությամբ:

ՀՀ պատվիրակությունը հիանալի մասնակցություն է ունեցել ֆորումի աշխատանքներին, ներգրավված է եղել բոլոր հարթակներում։ Ֆորումի ամենադրական, ամենամեծ ձեռքբերումը ծանոթությունն էր նոր ընկերների, նոր միջավայրի և նոր մտքի կառուցման միջոցների հետ։

Երիտասարդները հնարավորություն են ունեցել ներկայացնելու նաև իրենց երկրի մշակութային արժեքները:

Հաղորդման հյուրերը՝ Վահե Կարապետյան, Ալեն Գրիգորյան, Հռիփսիմե Մարգարյան

«Մեր պատվիրակությունն ազդեցիկ տպավորություն է թողել մշակութային միջոցառման ժամանակ, երբ ներկայացրել է «Կարնո Քոչարի» պարն ու «Երազ իմ երկիր հայրենի» երգը»,- ասում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանող Վահե Կարապետյանը։

Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի ուսանողության հարցերով խորհրդական Հռիփսիմե Մարգարյանը պատմում է, որ բացի ֆորումի օրակարգային հանդիպումներից և միջոցառումներից՝ հայ երիտասարդները՝ տարբեր երկրներից, հանդիպում են ունեցել նաև Օրենբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Օրենբուրգի մշակութային հայկական տանը նրանց հյուրընկալել է համայնքի ղեկավար Գևորգ Սարգսյանը։

Back to top button