Խոշորացույց

Ինչպես 44 օր անդադար «խոսեց Ստեփանակերտը» բոմբաբեշից. «Խոշորացույց»

44-օրյա պատերազմն սկսվելուց մի քանի ամիս առաջ էր որոշվել, որ Արցախի հանրային ռադիոն 2020- ի սեպտեմբերից պետք է անցնի 24-ժամա աշխատանքի, ուստի նախատեսվեցին մի շարք փոփոխություններ։

Բնական էր, որ այդ գործում մեր արցախցի գործընկերներին օգնության ձեռք մեկնեց նաեւ Հայաստանի հանրային ռադիոն։ Այդ ոչ հեշտ ծրագիրը կյանքի կոչելու համար Ստեփանակերտ մեկնեց նախ Հանրային ռադիոյի խումբը, ապա արդեն այդ խմբի անդամներից Արցախի հանրային ռադիոյի տնօրեն նշանակվեց իմ երիտասարդ գործընկերը` Անի Մինասյանը։ Կարողացավ կարճ ժամանակում գործը, ըստ էության, կարգավորել եւ 2020-ի սեպտեմբերի 1-ին Արցախի հանրային ռադիոն սկսեց «խոսել» 24 ժամ։

Դրանից մեկ ամիս էլ չէր անցել. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանն սկսեց ագրեսիան Արցախի դեմ։ Ու սա լուրջ մարտահրավեր էր փոփոխությունների ենթարկված ու դեռ փոփոխությունների մեջ գտնվող ռադիոկայանի համար։

Նորանշանակ տնօրենի հաստատած ու իրականացրած էվակուացիոն պլանը հնարավորություն տվեց, որ 44 օր շարունակ չընդհատվի ազատ Արցախի ձայնը, որ 44 օր շարունակ թշնամու անդադար հրետակոծությունների տակ ու հրետակոծություններին զուգահեռ հնչի. «Խոսում է Ստեփանակերտը»։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

  • Պատերազմի ժամանակ շատերը հայտարարեցին, որ այն անսպասելի էր. ինչո՞ւ էր պատերազմող երկրի համար պատերազմն անսպասելի,
  • այդ ընթացքում պարզ դարձավ, որ պատերազմի գոտում ռադիոն դառնում է անփոխարինելի լրատվամիջոց. ինչպե՞ս հաջողվեց «ռադիոեթերը» հասցնել ռմբապաստարաններ ու առաջնագիծ,
  • ճակատում եղածները պատմում են անկազմակերպվածության, քաոսի մասին, ինչպե՞ս է տեսել վիճակը այդ 44-օրերին Արցախի ռադիոյի պատերազմական շրջանի տնօրենը։
Back to top button