Հայագիտակ

Զենքը փոխվել է, նպատակը` ոչ․ «Հայագիտակ»

Հայաստանի պատմության թանգարանում պահվում են պեղավայրերից գտնված զենքի ամենատարբեր տեսակներ։ Հետաքրքիր են հատկապես երկաթի հայտնաբերումից հետո ստեղծվածները։

Թանգարանի գիտաշխատող Արմինե Զոհրաբյանն ասում է, որ բրոնզի գյուտը ավելի փափուկ մետաղը` պղինձը, դարձրեց ամուր։ Ամենահինը քարեդարյան գործիքներն են, որոնք նաև որպես զենք են կիրառվել։

Քարի նեղ շերտը ծառայել է որպես նետի սլաք։ Եթե սկզբում զենքը միայն որսորդության համար էր, ապա ժամանակի ընթացքում այն դարձավ նաև թշնամուն՝ մարդուն սպանելու զենք:

Բրոնզեդարյան ժամանակաշրջանում առաջին բանակները կազմավորվեցին Հայկական լեռնաշխարհում։ Եվ զենքը դարձավ ցեղի, քաղաքների, պետության պաշտպանության միջոց։

Արմինե Զոհրաբյանն ասում է, որ պեղավայրերից հսկայական քանակությամբ զենք է հայտնաբերվում, և դա վկայում է, որ զենքը իր կրողին իրական իշխանություն էր տալիս։

Հանքերով հարուստ լեռնային երկիր Հայաստանը միշտ դժվարամատչելի է եղել թշնամիների համար, քանի որ վաղ երկաթի շրջանում այստեղ ստեղծվել են ամուր մետաղից՝ երկաթից պատրաստված զենքեր։

Back to top button