ԿարևորՀասարակություն

Մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի չափը կավելանա

2023 թվականի հունվարի 1-ից կունենանք կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձի բարձրացում: Նախատեսվում է 68 հազար դրամից դարձնել 75 հազար դրամ, այսօր կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է նաև, որ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը կավելացվի՝ 28 հազար 6 հարյուրից պետք է դառնա 30 հազար 7 հարյուր դրամ:

«Պետք է բոլոր մայրերին մինչև 2 տարեկան երեխայի խնամք տանք, անկախ նրանից՝ գյուղական, թե քաղաքային բնակավայրից է, աշխատող է, թե չաշխատող, իսկ գյուղական բնակավայրերում աշխատողներին շարունակելու ենք կրկնակի չափով այդ նպաստը վճարել, նրանք հունվարի 1- ից կստանան արդեն 61 հազար 4 հարյուր դրամի չափով նպաստ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Back to top button