ԿարևորՏնտեսական

Ինչպես զարգացնել գյուղական համայնքը․ աշխատաժողով՝ Բուդապեշտում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը և Տարածքային կառավարման վարչության պետ Աննա Իվանյանը ՄԱԿ-ի զարգացման ծրագիր, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն հրավերով հունիսի 18-24-ը Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում մասնակցել են աշխատաժողովի։

Գործուղման հիմնական նպատակը ԵՄ LEADER ծրագրի լավագույն փորձին ծանոթանալն էր։

Գործուղման շրջանակներում ՏԻՔ վարչության պետ Աշոտ Գիլոյանը մասնակցել է նաև համայնքային ինտեգրված զարգացման 2-րդ տարածաշրջանային աշխատաժողովին։

Աշխատաժողովի հիմնական նպատակներն են եղել՝

  • Վերականգնել համայնքների զարգացման տեխնիկական ցանցը,
  • Ներկայացնել և քննարկել տարբեր մոտեցումներ մասնակիցների շրջանում տեղական գյուղական զարգացման ոլորտում ձեռք բերված գործնական փորձի վերաբերյալ,
  • Նպաստել կառավարությունների և գյուղական համայնքների զարգացմամբ հետաքրքրված միջազգային կազմակերպությունների, դոնորների, քաղաքացիական հասարակության, ակադեմիայի և մասնավոր հատվածի միջև նոր գործընկերության հաստատմանը։

Աշխատաժողովի ընթացքում մի շարք երկրների փորձագետներ, պաշտոնյաներ ներկայացրել են գյուղական համայնքների զարգացմանն ուղղված ծրագրեր, մանրամասնել ազգային փորձը։

Աշխատաժողովի երկրորդ՝ «Երկրի կարիքները և աջակցությունը, որը տրամադրվում է քաղաքականության մակարդակով տեղական գյուղական զարգացման համար» նստաշրջանում Աշոտ Գիլոյանը հանդես է եկել ելույթով և ներկայացրել շնորհանդես՝ «Քաղաքական աջակցությունը տեղական գյուղական զարգացման համար» թեմայով: Գիլոյանը ներկայացրել է Հայաստանի փորձը, մանրամասնելով նաև համայնքների միավորման գործընթացի դրական ազդեցությունը գյուղական համայնքների զարգացման գործում։

Ներկայացվել է Կառավարության կողմից տրամադրվող սուբվենցիաների, միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի մասին։ Գիլոյանն ընդգծել է, որ կարևոր է հզորացնել գյուղական համայնքները՝ բացահայտելով և իրացնելով նրանցից յուրաքանչյուրի թաքնված ներուժը, որը կնպաստի համայնքների տնտեսական հզորացմանը, որը կայուն զարգացում ապահովելու համար հիմք կհանդիսանա գյուղական համայնքներում կատարելագործել ենթակառուցվածքները, բարելավել գործարար միջավայրը և կենսապայմանները, աջակցել աղետակայուն համայնքների ձևավորմանը։

Back to top button