Գերդաստաններ

Բախտիշու․ Բաղդադի հայազգի գլխավոր բժիշկը․ «Գերդաստաններ»

1980 թվականին Մոսկվայում հրատարակված բժշկական մեծ հանրագիտարանում հեղինակային խումբը և ռուս գիտնական Տատյանա Սորոկինան առաջին անգամ նշեցին Բախտիշու բժիշկների հռչակավոր գերդաստանի` հայ քրիստոնյա լինելու մասին։

Այդ տեղեկությունը նրանք ստացել էին արաբ գիտնական Աբբաս Խաիրալլահի կողմից 1946  թվականին Բեյրութում լույս տեսած անգլերեն աշխատությունից։ 

Այսպիսով, VII-XI դարերում արաբական աշխարհում արքունական բժիշկների հայտնի գերդաստանի նախահայրը Ջուրջուս իբն Ջիբրայիլ  իբն Բախտիշուն և նրա բազմաթիվ ժառանգներ`բժիշկներ Իսահակ Բախտիշուն, Գոգեյն բեն Իսահակը, Իբն Իսխակը, Ջիբրաիլ իբն Բախտիշուն և Աբուսայելը ազգությամբ հայ են եղել, դավանանքով` քրիստոնյա-նեստորական։

Իրենց կլինիկական, մանկավարժական, տեսական և թարգմանչական ու  տերմինաշինական գործունեությամբ հսկայական ավանդ են ներդրել ինչպես արաբական, այնպես էլ համաշխարհային բժշկագիտության զարգացման գործում։

Ջուրջուս իբն Ջիբրայիլ իբն Բախտիշուն  հիմնադրել է քրիստոնեա- նեստորական ուղղվածությամբ բժշկական դպրոցը, բուժել է ծանր հիվանդությամբ  տառապող խալիֆ Ալ-Մասուրին, որն էլ Ջիբրայիլ Բախտիշուին նշանակել է  Բաղդատի գլխավոր բժիշկ։

Գոգեյն բեն Բախտիշու. VIII-IX դարերում  բժշկության բուռն զարգացումը պահանջում էր շփում եվրոպական իմաստասերների և բժիշկների աշխատությունների հետ։ Բազմաթիվ աշխատություններ թարգմանվեցին  ասորերեն, ապա արաբերեն, դրանք կազմեցին արաբական գիտական համակարգի  հիմքը։ Հռչակավոր բժիշկ Գոգեյն Բախտիշուն հայտնի էր նրանով, որ ծաղիկ հիվանդության բուժման նպատակով կիրառել է արյուն բաց թողնելու և տաք թրջոցներ դնելու մեթոդները։

Ջիբրայիլ իբն Բախտիշուն  ակնաբույժ էր։ Կարողացել է բուժել տրախոմա հիվանդությունը։

Ջուրջուս Բախտիշուի սերունդներից է Աբուսաելը։ Նա ապրել է X դարում և եղել է Ավիցեննայի ուսուցիչներից մեկը։

Հայկական ծագում ունեցող Բախտիշուների մասին տեղեկություններ հաջողվեց իմանալ միայն Հարություն Մինասյանից. գուցե արաբական աշխարհում կան  հետաքրքրվողներ և օրերից մի օր, երևի, կհաջողվի իմանալ՝ արդյո՞ք այս հնագույն բժիշկների գերդաստանի շառավիղներից Բաղդատում կան, չէ՞որ նրանք հիվանդանոցներ են հիմնել այստեղ և բազմաթիվ բժշկագիտական աշխատություններ հրատարակել։

Back to top button