ԿարևորՀասարակություն

Աշոցքում նախորդ տարվա համեմատ գյուղատնտեսական ցանքատարածությունների աճ է նկատվում

Շիրակի մարզպետարանի գյուղտնտեսության ոլորտի պատասխանատուները համայնքներ հերթական այցի շրջանակներում եղել են Աշոցք խոշորացված համայնքի Բավրա, Սիզավետ և Թավշուտ բնակավայրերում՝ դաշտավարության և անասնապահության ընթացքը դիտարկելու և ուսումնասիրելու, առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով:

Դիտարկումների արդյունքում պարզվել է, որ նախորդ տարվա համեմատ գյուղատնտեսական ցանքատարածությունների աճ է նկատվում, անասնապահությամբ զբաղվողների շրջանում անասնակերի սակավություն չի սպասվում:

Պատասխանատուներն այցելել են Բավրա բնակավայրում գործող «Նոր Հատիկ» հնդկացորեն մթերող, վերամշակող և իրացնող գործարան, ծանոթացել խնդիրներին։ 5000 տոննա արտադրական հզորությամբ գործարանը հումքի բացակայության պատճառով սիստեմատիկ չի աշխատում։

Թավշուտ բնակավայրում եղել են հակակարկտային կոնստրուկցիաներով ցանցապատված ելակի և ազնվամորու արտադրությամբ զբաղվող տնտեսությունում, ինչպես նաև անասնապահական ֆերմայում, որտեղ տնտեսվարողը պետական օժանդակության ծրագրերի շրջանակներում ձեռք է բերել տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ:

Back to top button