ԿարևորՀասարակություն
Խորհրդարանը քննարկում է Գլխավոր դատախազի ընտրության հարցը


Ազգային ժողովն այսօր կրկին արտահերթ նստաշրջան է գումարել:
Օրակարգում ընդգրկված է 5 հարց, որոնցից մեկը Գլխավոր դատախազի ընտրության հարցն է, մյուս 4-ը վերաբերում են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղերի համար առաջադրված թեկնածուների ընտրությանը:
Գլխավոր դատախազի պաշտոնում «Քաղաքացիական պյմանագիր» խմբակցությունն առաջադրել է վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը:
Արթուր Դավթյանի լիազորություններն ավարտվում են սեպտեմբերի 16-ին:
Աժ-ն նախօրեին ավարտել էր արտահերթ նստաշրջանի աշխատանքները։