ԿարևորՔաղաքական

Քաղաքական խորհրդակցություններ. կարևորվել է Հայաստանի և Լեհաստանի միջև համագործակցության ընդլայնումը և խորացումը

Հունիսի 28-ին Երևանում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, լեհականը՝ ԱԳՆ Արևելյան քաղաքականության, տնտեսական դիվանագիտության և զարգացման համագործակցության գծով պետքարտուղարի տեղակալ Մարչին Պշիդաչը: 

Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-լեհական երկկողմ օրակարգի հարցերին առնչվող լայն շրջանակ՝ կարևորելով համագործակցության ընդլայնումը և խորացումը, մասնավորապես տնտեսական և մշակութային ոլորտներում, ինչպես նաև երկկողմ փոխգործակցությունը խթանելու հնարավորությունները։ 

Անդրադարձ կատարվեց միջազգային կազմակերպություններում փոխգործակցությանը, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության համատեքստում։ Հայկական կողմը կարևորեց Լեհաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ՝ ի  աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերի:

Կողմերը մտքեր փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։

Back to top button