ԿարևորՀասարակություն

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ հունիսի 28-30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում հունիսի 28-29-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ: Հունիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Back to top button