Հայագիտակ

«Մշակը»՝ ժամանակի հայելի․ «Հայագիտակ»

150 տարի առաջ Թիֆլիսում հիմնադրվեց «Մշակ» թերթը, որը միավորեց, փորձեց լիբերալ-բուրժուական ուղղվածության բերել հայ քաղաքական միտքը։ Հիմնադիրը ժամանակի ամենակիրթ ու զարգացած մարդկանցից մեկն էր` Հեյդելբերգի համալսարանում կրթություն ստացած Գրիգոր Արծրունին։

Նա «հայկական խնդրի» լուծումը կապում էր ռուսական զենքի հաջողության հետ և դեմ էր ամեն տեսակի հեղափոխական շարժումներին։

Բանասիրական գիտությունների թեկնածու Մարիամ Հովսեփյանը նշում է, որ «Մշակը» ասես շարունակում էր «Հյուսիսափայլի» գործը, իսկ նրա կարգախոսը մտրակողականությունն էր։ Այսինքն անընդհատ մտրակել, մշակել հասարակական միտքը, հանգիստ չտալ նրան։

Թերթի էջերում տպագրվում էին ժամանակի լավագույն հայ գրողները։ Թերթը խլում էին իրարից` կարդալու համար Րաֆֆու «Կայծերը», «Խաչագողի հիշատակարանը», «Սամվելը» և այլ գործեր։

«Մշակը» շարունակեց լույս տեսնել մինչև 20-րդ դարասկիզբ՝ անդրադառնալով նաև հայ-թաթարական բախումներին, Ցեղասպանությանը, Վանի ինքնապաշտպանական կռիվներին։ Թերթը, հիրավի, իր ժամանակի հայելին էր։

Back to top button