Մասնագիտություն

Գեներում «գրված է» ավելին, քան մենք կարող ենք պատկերացնել․ «Մասնագիտություն»

Բնության օրենքն է. երկիր մոլորակի վրա բոլոր կենդանի օրգանիզմները, ներառյալ մարդիկ, ժառանգում են իրենց նախորդ սերունդների հատկանիշները։ Անչափ հետաքրքիր կենսաբանական գործընթաց, որն ուսումնասիրում է գենետիկան։

Ժամանակակից կենսաբանության հիմքն է գենետիկան, բժշկագիտության ամենակարևոր ճյուղերից մեկը, ուսումնասիրում է օրգանիզմների երկու հիմնական հատկությունները` ժառանգականությունը և փոփոխականությունը։

Հետագա սերունդներին որոշակի տեղեկատվություն փոխանցելու հարցում պատասխանատու են գեները։ Դրանք հզոր ազդեցություն ունեն, դրանցով է պայմանավորված մարդկանց ոչ միայն արտաքին տեսքը՝ մազերի, աչքերի, մաշկի գույնը և ուրիշ հատկանիշներ, այլ նաև հոգեկերտվածքը, անձի ձևավորումը, մտածողությունը, առողջությունը։

Շարունակական գործընթաց, քանի դեռ մարդն ապրում է։ Ցավոք սրտի, գեները կարող են նաև փոխանցել խանգարումներ և հիվանդություններ, որոնք կարող են դրսևորվել ի ծնե կամ ի հայտ գալ հետագայում։ Ահա թե ինչու չափազանց մեծ նշանակություն ունեն գենետիկական հետազոտությունները, որոնց նպատակը ժառանգական հիվանդությունների կանխարգելումն է։

Զրույց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոս, բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի բժիշկ-գենետիկ Գոհար Շահսուվարյանի հետ։

Back to top button