Դպրություն

Ամերիկագիտություն․ նոր հնարավորություն միջազգայնագետների համար․ «Դպրություն»

Միջազգային հարաբերությունների ոլորտում առաջին քայլերը կատարող կամ արդեն իսկ որոշակի փորձառություն ունեցող միջազգայնագետներին ընձեռված է մագիստրոսական կրթություն ստանալու նոր հնարավորություն՝ ամերիկագիտության գծով։

ԵՊՀ-ի Ամերիկյան հետազոտությունների կենտրոնն Արիզոնայի համալսարանի հետ համատեղ մշակել է «Ամերիկագիտություն» մասնագիտացմամբ նոր ծրագիր։

ԵՊՀ Միջազգային համագործակցության վարչության պետ, «Ամերիկագիտություն» ծրագրի տնօրեն Ալեքսանդր Մարգարով․ «Ամերիկագիտություն» կրթական ծրագրի մշակման ու ներդրման աշխատանքներն իրականացվել են ԵՊՀ երկարամյա գործընկեր Արիզոնայի պետական համալսարանի hետ փոխգործակցության շրջանակում։ԵՊՀ-ը մշակել է միջառարկայական ուսումնական ծրագիր, որով կուսուցանվեն այնպիսի առարկաներ, ինչպիսիք են՝ ամերիկյան քաղաքական համակարգը, արտաքին քաղաքականությունը, պատմությունը, տնտեսությունը և հասարակությունը։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կրթական և մշակութային ծրագրերի մասնագետ Հասմիկ Միքայելյան․ Հայ-ամերիկյան հարաբերությունները հիմնվում են ընդհանուր արժեքների ու ամուր գործընկերության վրա։ ԱՄՆ դեսպանությունը աջակցում է մեր կրթական համակարգի համար նշանակալի այս գործընկերությանը և կշարունակի ներդրումներ կատարել կրթության ոլորտում, որպեսզի ամերիկյան հետազոտությունների ասպարեզում մասնագիտանալ ցանկացողներն ունենան նման հնարավորություն, ապա իրենց ներդրումն ունենան Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև փոխադարձ ըմբռնման, համագործակցության ու բարեկամության ամրապնդման գործում։

Back to top button