ԿարևորԿյանքին ասել այո՛

Ականջներիս մեջ Վլադի ձայնն է՝ օգնեք տղե՛րք, մահանում եմ․ Նորիկ Տոնոյան․ «Կյանքին ասել այո՛»

Թևից մտած ու կոկորդում մնացած բեկորը բժիշկները հեռացրին  հոսպիտալում, բայց ո՞վ կարող է հեռացնել  ընկերոջ՝ Վլադի՝ ականջներում  մնացած ձայնը․ օգնեք տղե՛րք, մահանում եմ։ Վլադը մահացավ  Նորիկից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։

Նորիկ Տոնոյանը զորակոչվել է 2020 թվականի  հուլիսի 7-ին , ծառայել է Ջրականում։ 44-օրյա պատերազմի օրերին կռվել է Ջրականում, ապա՝   տեղափոխվել Հադրութ։ Հոկտեմբերի 9-ին վիրավորվել է։ Տուժել էր ոտքը, թևից բեկորը մտել ու կոկորդի մեջ էր մնացել, որը հեռացրին  Ստեփանակերտի հոսպիտալում։ Վիրավորման հետևանքով Նորիկը վաղաժամ զորացրվել  է 2021-ի փետրվարի 22-ին, այժմ սիրած աշխատանքով՝ խոհարարությամբ է զբաղվում, որի մասին դեռ մանկուց էր երազում։ Աշխատանքն օգնում է մոռանալ  պատերազմի վերքերը, բայց ոչ ընկերոջ՝ օգնություն աղերսող  ձայնը։  Նորիկ Տոնոյանը ծնվել է 2002 թվականի փետրվարի 23-ին  Երևանում, այժմ ապրում է Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում։ 

Back to top button