

Գերմանիայում գարեջուր արտադրողները հաճախորդներին խնդրում են վերադարձնել շշերը: Այդ երկրի համար ապակե տարաների գլխավոր մատակարարը Ուկրաինան է: Ըմպելիքի թանկացմանը նպաստել է նաև գարու և էլեկտրաէներգիայի գների աճը:
Միացյալ Նահանգներում դեֆիցիտը հասել է պոպկորնին: Դրա պատճառով ամառային սեզոնին խնդրահարույց իրավիճակ է ստեղծվել կինոթատրոններում: Սակավություն է նկատվում եգիպտացորենի հատիկների և դրանց ստվարաթղթե տուփերի մասով:
Ավստրալիայում ջրհեղեղների պատճառով ռեստորաններում պակասել են հազարի թերթիկները: Տեղի KFC արագ սննդի ցանցը բուտերբրոդներում դրանց փոխարեն սկսել է ավելացնել կաղամբի տերևներ: