ԿարևորՔաղաքական

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իզաբել Դյումոնի հետ. մտքեր են փոխանակել հայ-ֆրանսիական համագործակցության հեռանկարների շուրջ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի  Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Իզաբել Դյումոնի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում խաղաղության ապահովման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցերին: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայկական կողմի տարածաշրջանային խաղաղության հաստատման օրակարգը: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ֆրանսիական  անվտանգային և տնտեսական հետագա համագործակցության հեռանկարների շուրջ:

Կարդացեք նաև
Close
Back to top button