ԿարևորՀասարակություն

Քարաթափման վտանգի պատճառով Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը քարաթափման վտանգի պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

«Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ»,-նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Back to top button