ԿարևորՀասարակություն

Հոսանքազրկվել է Պուշկինի թունելը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին՝ ժամը 10։30 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Այժմ իրականացվում են էլեկտրականության մատակարարման վերականգնման աշխատանքներ։

«Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,- ասվում է Ճանապարհային դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ։

Back to top button