ԿարևորՀասարակություն

Կազբեգի մաքսակետում դադարեցվել են մաքսային հսկողության բոլոր ընթացակարգերը

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ստեղծված արտակարգ դրությամբ պայմանավորված` վրաց-ռուսական միջպետական սահմանի Կազբեգի մաքսակետը ժամանակավորապես փակ է։

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության փոխանցմամբ՝ Դարիալի կիրճում ստեղծված ծանր օդերևութաբանական իրավիճակի պատճառով Կազբեգի մաքսակետում դադարեցվել են մաքսային հսկողության բոլոր ընթացակարգերը։

Սա Վրաստանը Ռուսաստանին կապող ճանապարհի միջազգային նշանակության Դարիալի-Լարս 165-րդ կիլոմետր ճանապարհահատվածն է։

Ըստ նախարարության՝ Վրաստանի մաքսային սահմանով ապրանքների ներմուծում-արտահանում, ինչպես նաև նշված մաքսակետով պետական ​​սահմանը հատող ֆիզիկական անձանց մաքսային հսկողության ընթացակարգերը չեն իրականացվի։

Անվտանգությունն ապահովելու նպատակով՝ համապատասխան պետական ​​գերատեսչությունների հետ համակարգված աշխատանքի արդյունքում ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության Կազբեգի մաքսային անցակետի աշխատակիցներն ու ուղևորները տեղափոխվել են պահպանվող, անվտանգ տարածք։

«Եղանակի բարելավումից և վերականգնողական աշխատանքների ավարտից հետո Կազբեգի մաքսակետը սովորականի պես կշարունակի աշխատել ամբողջ հագեցվածությամբ»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ։

Աղբյուր՝ Ալիք մեդիա

Back to top button