Հայկական հարց

Լիբանանահայ համայնքը ձևավորվել է առավելապես գաղթականների ներհոսքի հաշվին․ «Հայկական հարց»

1894-1896-ի համիդյան ջարդերից և 1909-ի Ադանայի կոտորածից փրկված բազմաթիվ հայեր գաղթում են Լիբանան։

Հայության թիվն այստեղ ավելի է շատանում Մեծ եղեռնի տարիներին և 1922-ին Կիլիկիայի վերջնական հայաթափումից հետո։

Երբ 1939-ին Թուրքիային է միացվում Ալեքսանդրետի սանջակը, ավելի քան 40000 հայ արտագաղթում է Լիբանան։ Տարագիրների այս հոսքերը նպաստում են տեղի համայնքային կառույցների ակտիվացմանն ու զարգացմանը, և ի վերջո այն սկսում է համարվել սփյուռքի կենտրոնական կամ մայր համայնք։

Թեմային է անդրադառնում քաղաքագետ, սփյուռքագետ Վահրամ Հովյանը։ «Ցեղասպանությունը և արևմտահայության սփռման աշխարհագրությունը»՝ մաս 9-րդ։

Back to top button