ԿարևորՀասարակություն

Ավտոճանապարհային կապը ՌԴ հետ կվերականգնվի 2 ժամվա ընթացքում

ՀՀ էկոնոմիկային նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ հատնում է, որ զրուցել է իր վրացի գործընկեր փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ, որից տեղեկացել է, որ ավտոճանապարհային կապը ՌԴ հետ կվերականգնվի երկու ժամվա ընթացքում։

Հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով հունիսի 26-ին Թերգի/Թերեք գետի վարարումից վնասվել էր միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը, որի պատճառով ժամանակավորապես արգելվել էր նշված հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ 

Back to top button