ԿարևորՔաղաքական

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, թե Հայաստանը ձգձգում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, տարօրինակ են

Տարօրինակ են Ադրբեջանից հնչող հայտարարությունները, թե Հայաստանը ձգձգում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, այսօր հրավիրված առցանց ասուլիսում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի մասին:

«Այդ հայտարարություններից հետո, քանի որ դրանք իրենց բնույթով տարօրինակ են, Հայաստանի արտգործնախարարությունից առաջարկ է գնացել Ադրբեջանի արտգործնախարարություն, որ տեղի ունենա արտաքին գործերի նախարարների հանդիպում, որպեսզի նրանք փորձեն պայմանավորվածություններ ձեռք բերել հետագա ընթացքի վերաբերյալ: Նախորդ քննարկումներում որոշվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյանները պետք է իրար հետ կապի մեջ լինեն, շփումներ ունենան՝ հետագա աշխատանքները կազմակերպելու համար: Սակայն Արտաքին գործերի նախարարության նախորդ օրվա առաջարկին պատասխանը չի ստացվել»,- ասել է վարչապետը:

Նա նաև նշել է, որ այսօր պետք է Բրյուսելում կայանար ՀՀ Անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Արդրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը, սակայն ադրբեջանական կողմը հրաժարվել է այդ հանդիպմանը մասնակցել:

Back to top button