ԿարևորՀասարակություն

Լարսը բաց է․ երթևեկությունը վերականգնվել է

Վրացական կողմի ակտիվ շինարարական աշխատանքների ու ջանքերի շնորհիվ Լարսում վերականգնվել է երթևեկությունը։ Ճանապարհը բաց է, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից: 

Լարսը փակ էր երեկվանից։ Հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով Թերեք գետի վարարման պատճառով վնասվել էր միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը։

Կարդացեք նաև
Close
Back to top button