ԿարևորՀասարակություն
Իջևանում նորակոչիկների հերթական խումբը մեկնեց ծառայության


Հերթական զորակոչն է անցկացվել Իջևան խոշորացված համայնքում։ Նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհելու արարողությանը մասնակցել են Իջևանի համայնքապետարանի ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։


Համայնքապետարանի ներկայացուցիչները շնորհավորել են նորակոչիկներին Հայոց բանակ մեկնելու կապակցությամբ` մաղթելով նրանց բարի և խաղաղ ծառայություն և Իջևանի համայնքապետարանի կողմից հանձնել են առաջին անհրաժեշտության հիգենիկ պարագաներով և քաղցրավենիքով լի փաթեթներ:

