2000-ականների սկիզբն էր։ Ֆրանսիայի խորհրդարանը նոր էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Գործընկերներիցս մեկին, որը մեծացել էր եւ կրթություն ստացել Ֆրանսիայում, հարցրեցի` ի՞նչ է անելու հիմա Ֆրանսիայի հայ համայնքը։ Պայքարելու է Հայոց ցեղասպանության վերաճանաչման համար` եղավ պատասխանը։ Հայրենադարձի զավակիս համար, որը բարեկամներ ուներ նաեւ ավանդական Սփյուռքում, նրա պատասխանը ոչ անսպասելի էր, ոչ տարօրինակ։
Մեծ եղեռնը նաեւ իմ ընտանեկան ողբերգությունն է, ու ես հասկանում եմ սփյուռքահայերին` այդ թվում նաեւ իմ բարեկամներին ու ազգականներին, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը ինչ կարեւոր նշանակություն ունի օտար ափերում ազգային ինքնության պահպանման համար։ Բայց…


Թվում է, որ նման ստվար Սփյուռք ունեցող ժողովուրդը պետք է աշխարհին ծանոթ լինի, բայց եթե անկեղծ լինենք, հայերիս չեն ճանաչում ոչ միայն այն երկրներում, որտեղ համայնք չունենք, կամ այն շատ փոքրաթիվ է, այլեւ խոշոր համայնք ունեցող երկրներում. այդ թվում ԱՄՆ շատ եւ շատ նահանգներում։
Մինչեւ այսօր էլ Հայաստանը չի որոշարկել իր միջազգային նպատակներն ու աշխարհի հետ շփվելու օրակարգը, ուստի չի էլ կարող ասել, թե ինչ է ակնկալում Սփյուռքից, չի էլ կարող հաշվարկել, թե Սփյուռքի ավանդական կառույցները կարո՞ղ են ոչ ավանդական օրակարգերը սպասարկել։


Լուսանկարը` Հանձնակատարի ՖԲ էջից
- Ինչո՞ւ Հայաստանը հստակ ձեւակերպված պահանջ, խնդրանք, ծրագիր չունի, թե ինչ է ակնկալում Սփյուռքից,
- աշխարհաքաղաքական տարբեր բեւեռներում հայտնված հայկական համայնքները ինչպե՞ս կարող են գործակցել,
- կարո՞ղ են արդյոք համագործակցել նոր եւ ավանդական համայնքները
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ խոսում էինք հայկական Սփյուռքի, նրա իրական ազդեցության ու հնարավորությունների մասին։