ԿարևորՔաղաքական

Ադրբեջանն ամեն ինչ անում է Հայաստանի դեմ պատերազմի նոր լեգիտիմություն ձևավորելու համար. Նիկոլ Փաշինյան

Իլյուզիաներ չունենք Արդբեջանի խորքային նպատակների և մտադրությունների մասին, սակայն ամեն ինչ կանենք մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար, այսօր լրատվամիջոցների հարցերին պատասխանելով՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խաղաղության գործընթացի այլընտրանքը նոր պատերազմն է: Կան օրինակներ, թե ինչպես է Ադրբեջանը հրաժարվում գալ խոսակցության՝ հրապարակային մեղադրելով Հայաստանին խոսակցությունից հրաժարվելու մեջ: Ինչո՞ւ է սա արվում, իմ գնահատականը մեկն է՝ արվում է Հայաստանի դեմ պատերազմի նոր լեգիտիմություն ձևավորելու համար »:

Նա նշել է, որ Հայաստանի իշխանությունների համար սկզբունքային է խաղաղության օրակարգի համբերատար ու հետևողական առաջ մղումը:

«Բազմիցս եմ ասել, այս ճանապարհին մեզ պետք են հավասարակշռություն, ամուր նյարդեր, մաքսիմալ ոչ էմոցիոնալ վիճակ»,- ասել է նա:

Կարդացեք նաև
Close
Back to top button