Բարձր գրականություն

Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի նոր հրատարակությունը․ «Բարձր գրականություն»

Գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը և գրականագետ, ԱԺ պատգամավոր Թագուհի Ղազարյանը զրուցում են Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի նոր հրատարակության մասին։

«Երկիր Նաիրի»-ն հեղինակի օրոք հրատարակվել է չորս, մահից հետո վերախմբագրվել երկու անգամ՝ ունենալով բազմաթիվ վերահրատարակումներ: Հետչարենցյան ընթացքում վեպն առաջին անգամ է լույս տեսնում գրողի խմբագրած վերջին տարբերակով, նախորդ հրատարակությունների քննությամբ և ամենից ստվարաթիվ ծանոթագրություններով։

Back to top button