ԿարևորՍպորտ

SADA CUP. Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Իրանի հավաքականին

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակում են ընթանալ SADA CUP միջազգային մրցաշարի հանդիպումները:

Մրցաշարի երկրորդ խաղում Հայաստանի ազգային հավաքականը մրցել է «Իրան»-ի հետ և կարողացել է 77։73 հաշվով հաղթանակ տանել։

Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը՝ վաստակելով 26 միավոր: Նա նաև 4 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 4 արդյունավետ փոխանցում:

Մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը 94։59 հաշվով հաղթել էր «Թիմ ԱՄՆ»-ին:

Հայաստանի ազգային հավաքականը վերջին խաղում ուժերը կչափի Սիրիայի հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա հունիսի 26-ին, ժամը՝ 17:00-ին:

SADA CUP մրցաշարին մասնակցում է չորս թիմ՝ Հայաստանի ազգային հավաքականը, Իրանի և Սիրիայի հավաքականները, ինչպես նաև «Թիմ ԱՄՆ»-ն:

Back to top button