ԿարևորՀասարակություն

FLYONE ARMENIA-ին Թուրքիայի օդային տարածքով չի տրամադրվել դեպի Լիբանան չվերթերի հնարավորություն

Թուրքիայի ավիացիոն իշխանությունները FLYONE ARMENIA  ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի Լիբանանի Հանրապետություն չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն։

FLYONE ARMENIA-ի մամուլի ծառայությունիս հայտնում են, որ ստեղծված իրավիճակի արդյունքում՝ ընկերությունը ստիպված է մինչև ս.թ. հուլիսի 21-ը չեղարկել Երևան — Բեյրութ — Երևան երթուղով չվերթերը:

«Երևան — Ստամբուլ — Երևան, Երևան — Փարիզ — Երևան և Երևան — Լիոն — Երևան երթուղով չվերթերը իրականացվում են համաձայն չվացուցակի։ Դեպի Բեյրութ չվերթերի վերսկսման վերաբերյալ կտրվի համապատասխան տեղեկատվություն։ Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարությունների հետ կապված»,- նշված է հաղորդագրությունում:

Ավիաընկերությունն ուղևորներին առաջարկում է հետևյալ այլընտրանքները:

  • Թռիչքի ամսաթվի փոփոխություն;
  • Credit Shell Գումարի 110%–ի չափով հետ վերադարձ ձեր FLYONE անձնական հաշիվ․ միայն տոմսեր, գնված կայքում կամ հավելվածում;
  • Չեղարկված թռիչքի՝ տոմսի, գումարի ամբողջական վերադարձ։

Եթե տոմսը գնվել է տուրիստական գործակալությունից, ավիաընկերությունը խնդրում է կապ հաստատել գործակալության հետ՝ ընտրելու ներկայացված այլընտրանքերից մեկը։

Back to top button