Հատուկ նախագիծ

Կովկասի գերուհի Նինայի արկածները Հայաստանում․ «Հատուկ նախագիծ»

Նինան, նույն ինքը ինստագրամյան տիրույթում հայտնի Նինիքսերը, Հայաստանի Նուռնուս գյուղում ապրում է արդեն մի քանի ամիս: Վինտաժային ոճի իր երկհարկանի տանտերը դարբին է, ինչը միանգամից պարզ է դառնում տուն մտնելիս: Բայց տան մյուս անկյուններն արդեն լցված են Նինայով ու նրա նկարներով:

Մաքեթոլոգ, նկարչուհի Նինան ասում է, որ Հայաստանում կարող է առանձնանալ, մտածել ու լիքը գործեր անել, որոնք Ռուսաստանում ի վիճակի չէր կյանքի կոչել: Նկարչուհին հաճախ է հյուրեր ունենում, որոնք գալիս են ու նկարում այն, ինչ տեսնում են, այսինքն, Նինայի տան բացօթյա պատշգամբից բացվող Հայկական բնաշխարհը:

Աղջիկը պատմում է Հայաստանում ունեցած դժվարությունների, այստեղի կյանքի յուրահատկությունների և այն մասին, թե ինչն իրեն կարող է ստիպել հետ գնալ ու ապրել Ռուսաստանում:

Back to top button