ԿարևորԿյանքին ասել այո՛

Երբ աղջիկ ունեցա, հասկացա, որ դա հրաշք է․ Կամո Կարապետյան․ «Կյանքին ասել այո՛»

Կամո Կարապետյանը ծնվել է 1979 թվականին Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղում։ Ամուսնացած է, ունի երեք երեխա։  44-օրյա պատերազմին մասնակցել է որպես կամավորական։ Կռվել է Նոր Շենում, ապա՝ Վարանդայում, որտեղ էլ  ծանր վիրավորվել է՝ կորցնելով  ոտքերը։ Աղջիկը՝ Ռոզալին, որը ծնվել է Կամոյի վիրավորվելուց  ընդամենը հինգ օր անց,  հոր՝ ոտքի կանգնելու հիմնական խթանն է։  «Երբ աղջիկ ունեցա, հասկացա, որ դա հրաշք է, ո՛չ ես կարող եմ առանց նրա, ո՛չ էլ աղջիկս՝ առանց ինձ»,-ասում է մեր հերոսը։

Արցախցի Կամո Կարապետյանը  վերականգնողական շրջան է անցնում  ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի կազմում գործող «Հայ հերոսների վերականգողական կենտրոնում»։  Զբաղվում է բազկամարտով։ Երրորդ հորիզոնականն է զբաղեցրել և՛ Հայաստանի հաշմանդամային բազկամարտի առաջնությունում, և՛ մայիսի 7-14-ը Ռումինիայի մայրաքաղաքում  կայացած բազկամարտի Եվրոպայի առաջնությունում։ «Ես հասկացա, որ մենք կարող ենք ավելին, առողջ մարդուց էլ ավելին»,-ասում է պատերազմում ոտքերը կորցրած Կամո Կարապետյանը։

Back to top button