ԿարևորՄշակույթ

Ազնավուրի հայրենիքում լինելը պատասխանատու է. Զազը Երևանում տոն է խոստանում 

Ֆրանսիացի հայտնի երգչուհի Զազը Հայաստանում է,  պատրաստ՝ երեւանյան առաջին մենահամերգին, որը տեղի է ունենալու Երեւանի Հրազդան մարզադաշտում։ Համերգի բացումը կազդարարեն    «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինն ու հայ երաժիշտ Պարգը։ Զազի երեւանյան մենահամերգը հնարավոր է դարձել «ՀԱՅԱ» փառատոնի շնորհիվ։

Եթե չվիճեր ընկերների հետ ու դուրս չգար խմբից, այս երգը դժվար ծնվեր։ Այն ծնվեց փողոցում, մարդկանց ապացուցելու համար, որ ամեն ինչ չէ, որ փողով է որոշվում։

Ֆրանսիացի հայտնի և սիրված փոփ երգչուհի Զազը Հայաստանում է։ 10  տարուց ավելի բանակցել են՝ ասում է  «ՀԱՅԱ»  փառատոնի կազմակերպիչ Սոնա Հովհաննիսյանը:
«10 տարուց ավելի բանակցել ենք, որ Զազը գա Հայաստան, եւ շատ խորհրդանշական է, որ սա առաջին համերգն է մեր նոր հիմնադրած «ՀԱՅԱ» փառատոնի, որը տևելու է 3 շաբաթ»

Ազնավուրը նրա կյանքում մեծ դերակատարություն է ունեցել։ Մեծն  շանսոնիեն նրան անգամ համեմատում էր Էդիթ Պիաֆի հետ։ Շառլի խորհուրդներն առ այսօր հիշում է, բայց խոստովանում՝ դրանցից մեկը մինչ օրս չի իրականացրել։

Անգլերեն այդպես էլ չսովորեց․ «Շատ հուզված եմ, որ գտնվում եմ Հայաստանում, քանի որ սա Շառլի հայրենիքն է, ուստի շատ պատասխանատու և պարտավորված եմ զգում: Վերջին անգամ այստեղ էի Ֆրանկոֆոնիայի շրջանակում էր, հեռանալիս  շատ հուզվել էի: Ինձ համար շատ ոգևորիչ և հուզիչ էր, թե ինչպես էր նա իմ մասին խոսում: Իհարկե, շատ արտիստներ կան, որ ներկայացնում են ֆրանսիական երաժշտությունը, բայց կարծում եմ, որ իմ ձայնի մեջ մի բան կա, որ հիշեցնում է հին ֆրանսիական երգերը, որոնք նորով համադրված տալիս են հիանալի արդյունք»,-ասաց Զազը:

«Հայտնի լինելը սահմանափակում է  ազատությունից, բայց կարևորը  սիրելի գործով զբաղվելն է ՝ ասում է երգչուհին ու խոստանում հայ հանդիսատեսին  «Հրազդան»  մարզադաշտում մեծ տոն պարգևել։

«Իմ նպատակն է երաժշտությամբ  «կիսվել» հանդիսատեսի և երաժիշտների հետ, մեծ տոն պարգևել: Համերգի վերջում ուզում եմ հանդիսատեսը զգա, որ լիցքավորվել է էներգիայով»:

Երևանում շատ բան չի հասցրել տեսնել, բայց զգացել է, որ մարդիկ այստեղ սիրով են լցված։

«Շատ եմ սիրում հայկական դուդուկը և շատ եմ լսում Լևոն Մինասյանի մեղեդիները, հիմնականում «Երազ» երգը: Երբ հոգնած եմ լինում, միացնում եմ հենց այդ երգը ու լցվում էներգիայով»:

Back to top button