ԿարևորՀասարակություն

Շաբաթօրյակ՝ Արաբկիրում. աղբից մաքրվել է 15-ից ավելի խնդրահարույց տարածք

Քաղաքը միասնական ուժերով մաքրելու նախաձեռնության շրջանակներում, աշխատանքներին են միացել քաղաքապետարանի, վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչները և տեղի բնակիչները:

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի, կոմունալ վարչության պետ Արսեն Կարոյանի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի վերահսկողությամբ, աղբից մաքրվել են 15-ից ավելի խնդրահարույց տարածքներ։

Ներգրավվել է 26 միավոր տեխնիկա։

Փողոցների, բակային տարածքների լվացման աշխատանքներ են կատարվել ԵԱՍՄ համայնքային հիմնարկի ջրցանների միջոցով։

Աշխատանքներին մասնակցել են նաև ԱԻՆ աշխատակիցները:

Կարդացեք նաև
Close
Back to top button