Մտքի ուժը

Եզակի ճկուն գազային սենսոր․ հայ գիտնականների առաջարկը․ «Մտքի ուժը»

Գիտության արագ զարգացմանը զուգահեռ ընդլայնվում են նաև նանոտեխգնոլորգիաների կիրառելիության ոլորտները՝ կիսահաղորդչային տեխնոլոգիաներից մինչև բժշկություն ու գյուղատնտեսություն։ Իսկ մտածել եք՝ ինչպե՞ս ու ինչի՞ հաշվին են աշխատում բոլորիս խոհանոցներում տեղադրված գազի ազդանշանային սարքերը. այստեղ նորից գիտությունն է աշխատում։

ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Միքայել Ալեքսանյանն ասում է՝ ռեզիստիվ կամ հաղորդականության տիպի սենսորներն են օգնության հասնում, երբ մթնոլորտում տվյալ գազի առկայության դեպքում փոխվում են սենսորի զգայուն թաղանթի դիմադրությունը կամ հաղորդականությունը․

«Օրինակ մեր խոհանոցներում, երբ մենք օգտագործում ենք մեթան գազը, արտահոսքի դեպքում ֆիքսվում է։ Տվյալ սենսորը կցվում է ազդանշանի մշակման համակարգին, եթե սենյակում գազ կա, գազի փականը ավտոմատ անջատվում է, ձայն է հանում։ Այդ ֆունկցիան մեր խոհանցում տեղադրված սենսորն է իրականացնում»։

Բայց հայ գիտնականների միտքը կանգ չառավ արդեն գործող սենսորները հետազոտելու հարցում։ Մտածեցին, ու երբ գիտության կոմիտեն երիտասարդ հետազոտողների համար դրամաշնորհ հայտարարեց, որոշեցին դիմել ու իրենց առաջարկը ներկայացնել։ Սենսորի զգայուն մատրիցը պատրաստել են նանոկոմպոզիտային նյութերից՝ անագի երկօքսիդի և ածխածնի նանոխողովակների խառնուրդից։ Գիտնականն ասում է․

«Մեր գաղափարը հետևյալն էր, որ ունենանք էժան համակարգ, այսինքն ինքը լինի ռեզիստիվ, աշխատի պարզ սկզբունքով, նաև ճկուն լինի։ Վերջին տասնամյակում աշխարհում ճկուն էլեկտրոնիկան բավականին զարգացել է։ Ճկուն սենսորը պատրաստվում է ճկուն տաքդիրի՝ պոլիմիդ կոչվող նյութի վրա։ Վրան ոսկյա կոնտակտներ ենք պատրաստել, որի վրա նստացրել ենք նանոկառուցվածքները»։

Գևորգ Շահխաթունին ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի կրտսեր գիտաշխատող է։ Պատմական հայացք նետելով գազային սենսորների ստեղծման պատմությանն ու կիրառական նշանակությանը՝ ասում է։

Եռամյա ծրագրից մոտ ութ ամիսն արդեն անցել է, բավականին աշխատանք արել ենք, ասում է ԵՊՀ դոցենտ, կենտրոնի ղեկավար Միքայել Ալեքսանյանը։ Առաջարկը կա, կունենա՞նք արդյոք նույն սարքերը կենցաղում։ Կենտրոնում վստահեցնում են՝ իրենց հետազոտությունների հիմնական նպատակը դրանք տնտեսության մեջ ներդնելն է։

Գիտությունն ու տեխնոլոգիաներնաշ խարհում արագ են զարգանում։ ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի կրտսեր գիտաշխատող Գևորգ Շահխաթունին վստահ է՝ իրենք համահունչ են քայլում համաշխարհային զարգացումներին։  

Եթե Գևորգն ընտրել է գիտության այս ճյուղը, ապա շատ երիտասդադներ այդպես չեն անում։ Նրանց մեծ մասը գնում է դեպի ավելի  բարձր աշխատավարձ վճարվող ՏՏ ոլորտ, ասում է ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Միքայել Ալեքսանյանը։ Բացատրում է՝ իրենց ոլորտում նույնպես կարելի է բարձր աշխատավարձ ստանալ, բայց ոչ միանգամից՝ աստիճանաբար ու երկարատև համառ աշխատանքից հետո։

Back to top button