ԿարևորՄիջազգային

Վլադիմիր Պուտինի` Թուրքիա այցի հստակ ժամկետ դեռ չկա. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի հստակ ժամկետներ դեռ չկան, և նման այցի բովանդակային նախապատրաստում չկա, ՏԱՍՍ-ին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Չկա առարկայական նախապատրաստություն, կա հրավեր, կա նախագահի մտադրություն այն օգտագործելու, բայց հստակ ժամկետների մասին դեռևս որոշակիություն չկա», — ասել է Պեսկովը։

Մայիսին Կրեմլի խոսնակը, ի պատասխան նմանատիպ հարցի, նշել էր, որ հրավերն ինքնին կոնկրետ ժամկետներ չի պարունակում։

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հունվարի վերջին ասել էր, որ հրավիրել է Ռուսաստանի ղեկավարին այցելել երկիր։ Բացի այդ, նա ցանկություն է հայտնել կազմակերպել Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը

Ցուցադրել ավելի
Back to top button