Հատվող եթեր

«Արդեան». հայ մշակույթը 21-րդ դարի լեզվով. «Հատվող եթեր»

 «Արդեան»-ը վերամշակում, վերստեղծում և 21-րդ դարի լեզվով աշխարհին է պատմում հայկական հարուստ մշակույթի մասին։

Արվեստի նրբաճաշակ, նուրբ և խոսուն, լուսավորությամբ և օրհնությամբ լի, դիզայներական նորագույն լուծումներով, միջազգային շուկայում մրցունակ ստեղծագործություններ՝ ոգեշնչված հայկական հարուստ մշակութային ժառանգությամբ, որոնք ներկայացնում են մեր ինքնությունն ու պատմությունը՝ ստեղծելով տեսողական և զգայական կապ անցյալի ու ներկայի միջև։

«Արդեան»-ը ստեղծվել է Հայաստանում, հայ շնորհալի երիտասարդների կողմից, հիմնադիրը ճարտարապետ, դիզայներ Վազգեն Բրուտյանն է։

2011 թվականին, երբ Երևանում հիմնվում էր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, Վազգեն Բրուտյանը ոգևորված գալիս է Հայաստան, որպեսզի կենտրոնի սաներին փոխանցի իր նորարարական գիտելիքները ճարտարապետության, մասնավորապես՝ դիզայնի բնագավառում։ Հենց իր աշակերտներից ձևավորվում է մի թիմ, որն էլ հետագայում դառնում է «Արդեան»-ի առանցքային ուժը՝ մարմնավորելով հայ երիտասարդների տաղանդը և նորարար ոգին։

Զրույց «Արդեան» դիզայներական ընկերության հիմնադիր, ճարտարապետ, դիզայներ Վազգեն Բրուտյանի հետ։

Back to top button