ԿարևորՍպորտ

Վանաձորում նախատեսվում է Վիկ Դարչինյանի անվան մարզադպրոց կառուցել

Հայաստանի Հանրապետության կառավարության՝ հունիսի 23-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ առաջիկայում Վանաձորում նախատեսվում է բացել աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի անվան մարզադպրոց:

«Մենք նախատեսել ենք բացել Արթուր Աբրահամի անվան  բռնցքամարտի դպրոցը և  քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացությանը, որ Վանաձորում էլ պետք է Վիկ Դարչինյանի անվան դպրոցը ստեղծենք»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ այս շրջանում նախագծերը պետք է պատվիրվեն:

Կառավարության նախորդ շաբաթվա նիստում վարչապետը հայտարարել էր, որ Շենգավիթ համայնքում նախատեսվում է կառուցել Արթուր Աբրահամի անվան մարզադպրոց։

Ցուցադրել ավելի
Back to top button