ԿարևորՄիջազգային

Բրյուսելի գագաթնաժողովում ԵՄ առաջնորդները կաջակցեն Ուկրաինայի թեկնածուի կարգավիճակին

Այսօր, Եվրահանձնաժողովում հարցի հավանությունից հետո, Բրյուսելի գագաթնաժողովում Ուկրաինան կհաստատվի որպես ԵՄ թեկնածու, հայտնում է BBC-ն։

Ուկրաինան դիմել էր փետրվարին, և այդ պահից գործընթացը շարժվել է ռեկորդային արագությամբ:

Թեկնածուի կարգավիճակն առաջին պաշտոնական քայլն է դեպի ԵՄ անդամակցություն, և Ֆրանսիան այս շաբաթ հայտարարեց, որ Ուկրաինայի հարցում «ընդհանուր կոնսենսուս» է եղել: Բայց միանալու համար կարող են երկար տարիներ տևել, և հաջողության երաշխիք չկա:

Արևմտյան Բալկանյան երկրները՝ Ալբանիան, Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան և Սերբիան տարիներ շարունակ թեկնածու երկրներ են եղել. որոշ դեպքերում ավելի քան մեկ տասնամյակ: Բոսնիա և Հերցեգովինան թեկնածության համար դիմել էր 2016 թվականին, բայց դեռ չի հաջողվել։

Որոշ անդամ երկրներ ձգտում են, որպեսզի Բոսնիան ստանա թեկնածուի կարգավիճակ, թեև դա չի ակնկալվում: Այնուամենայնիվ, հույսեր կան, որ Հյուսիսային Մակեդոնիան և Ալբանիան կարող են առաջընթաց գրանցել։

Ցուցադրել ավելի
Back to top button