Հաջողության նոտա

Լույսի ճիշտ անկյունը նոր կյանքի սկիզբ է, գարուն է, պարզություն ու մաքրություն․ «Հաջողության նոտա»

Մթության հետ ընկերություն չի անում, նույնիսկ ցերեկը միացնում է բոլոր լույսերը։ «Ligth & More» ընկերության հիմնադիր, տնօրեն Խոսրով Մխիթարյանը լուսավորության նրբություններին շատ լավ է տիրապետում և կարողանում է լուսավորության ճիշտ հաշվարկների շնորհիվ մարդկանց համար ստեղծել լիարժեք հարմարավետ մթնոլորտ:

Ճիշտ լուսավորելով տարածքը՝ դրան նոր կյանք ու նոր շունչ է տալիս: Էմոցիոնալ է, անկեղծ ու նպատակասլաց: Խնդիրներին տալիս է արագ լուծում, որոշումները կայացնում է արագ, թեպետ կարծում է, որ եթե չշտապեր, գուցե այլ լուծում գտներ:

Կարևորում է թիմային աշխատաքը, վստահ է՝ առանց թիմի հնարավոր չէ հասնել հաջողության: Այնպիսին է, ինչպիսին կա, և նրան հենց այդպես են ընդունում: Հանգստանում է երբ ընտանիքի հետ է: Չի սիրում միայնակ լինել, այդ ժամանակ նրան ընկերացում է գործիքային երաժշտությունը: «Ligth & More» ընկերության հիմնադիր, տնօրեն Խոսրով Մխիթարյանի հաջողության նոտան։

Ցուցադրել ավելի
Back to top button