Մասնագիտություն

Ցանկացած նշանակետ խոցելի է, եթե կա կամք ու ցանկություն․ «Մասնագիտություն»

Նրանք անչափ սիրում են կրակել, միայն ոչ թե որևէ մեկին վնասելու, այլ պարզապես «ձեռքերը մարզելու» համար։ Մարդկությունը զենք կիրառել է հնագույն ժամանակներից։ Եթե մեր նախնիների համար այս կարևորագույն հմտությունը պարզապես կենսական անհրաժեշտություն էր՝ որս հայթայթելու ու նաև պաշտպանության միջոց, ապա ժամանակի ընթացքում հրաձգությունը զարգացավ, օգտագործվեց ռազմական նպատակներով, աստիճանաբար վերածվեց նաև սպորտի՝ ներկայումս դառնալով ամենադիտարժան և սիրված մարզաձևերից մեկը։

Հրաձգություն. չափազանց դիտարժան, բարդ, վտանգավոր և սիրված սպորտաձև, որտեղ մեկտեղվում են անթերի պատրաստվածությունը, խելքը և սուր զգացողությունները։ Այսօր արդեն հրաձգությունը ոչ միայն նախընտրելի ժամանց է, այլ նաև մասնագիտություն։

Սուր աչք, կենտրոնացում, համբերություն, ճիշտ հմտություններ, մարտավարություն, փորձառություն և, որն ամենակարևորն է, մեծ սեր զենքի նկատմամբ. ահա այն ամենը, ինչ ցանկությունից զատ, անհրաժեշտ է այս սպորտաձևով զբաղվելու և դիպուկ կրակելու համար։

Զրույց Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Արեգ Սարիբեկյանի հետ։

Back to top button